Հադրութում, Վարանդայում և Ջրականում որոնողական աշխատանքները վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 

որոնողական

ՆԳ նխարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջեբրայիլ) ուղղություններում:

Նշենք, որ փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:
Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ: 

--00—ՄՀ