Վայոց Ձորում Խաչքարը վնասած տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

հասարակական

Փետրվարի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղեկություն էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի՝ Գլաձոր համայնքում հաշվառված Վանական համալիր Սպիտակավոր Սուրբ Աստվածածին հանրապետական նշանակության հուշարձանը անհայտ անձը վնասել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևանի 51-ամյա բնակիչը 2020 թ. հոկտեմբերին, քարով քերելով, դիտավորությամբ վնասել էր հուշարձանի հարավային պատի բարձրաքանդակ խաչքարի թևերի վրա քանդակված զարդանախշերը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն։

--0--ԿԿ