Ստեփանակերտի դպրոցներում անցկացվել է արտակարգ իրավիճակներում իրազեկման դասընթաց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

Ստեփ

Մարտի մեկը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը նշում են որպես ՔՊ ուժերի և միջոցառումների մասին գիտելիքների տարածման և քարոզչության օր:

Օրվան նվիրված մջոցառումների շրջանակում, այսօր ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ ՄեխակԱրզումանյանը ծառայության ՔՊ շտաբի անձնակազմի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներ և անցկացրել «Դպրոցի անձնակազմի գործողություններն արտակարգ իրավիճակում», «Առանց խուճապի դպրոցից տարհանվելու և ապաստարաններում պատսպարվելու մասին» իրազեկման դասընթաց։

Միջոցառման նպատակն է կատարելագործել աշակերտների գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում գործելու ժամանակ:

Աշակերտները նաև հետաքրքրվել են հետպատերազմյան շրջանում Արցախի փրկարարների կողմից կատարվող աշխատանքների, մասնավորապես զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման մասին։
Մեխակ Արզումանյանը N7 դպրոցին է փոխանցել նաև ՔՊ ոլորտին առնչվող աղետների ռիսկերի նվազեցման մասին մասնագիտական գրքեր ու բրոշուրներ։

--00—ՄՀ