Ինչո՞ւ Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել ԱԽ նիստին․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

Նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել են Անվտանգության խորհրդի նիստին, սակայն նախագահը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել այդ նիստին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ մարտի 1–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին չեն մասնակցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։

Նախագահ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստերին, որպես կանոն, չպետք է մասնակցի, քանի որ խորհրդի կազմում չէ, այնուամենայնիվ, վերջին շրջանում նա մասնակցում է ԱԽ նիստերին։

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, ապա նա, ըստ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի, «տեղեկացված է եղել դրա անցկացման մասին»։

--00—ԼՄ