Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի մասնակցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

նախագահ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվել է այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի մասնակցել։

Նախագահի աշխատակազմից ԶԼՄ-ներին հայտնել են, որ նախագահը վատառողջ է, ինչի պատճառով չի մասնակցել նիստին։

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

--00—ՄՀ