Ուզում եմ հավատալ, Արթուր Դավթյանը կկայացնի միակ ճիշտ որոշումը․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Ղազինյան

Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. կամ ստորագրում է իմ կողմից երեկ հրապարակած ցուցումը` Նիկոլ փաշինյանին ձերբակալելու մասին, կամ ստորագրում է Օնիկ Գասպարյանին ձերբակալելու որոշումը` իր և սերունդների ճակատին դակելով Պետական դավաճանի անջնջելի խարանը։ Նման գրառմամբ է հանդես եկել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Առաջին որոշումը բխում է Հայաստանի ազգային և պետական շահերից և որի համար առկա են բոլոր հիմքերը, իսկ լրացուցիչ հիմքեր և ապացույցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է լսել ԳՇ պետ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանին։

Երկրորդ որոշումը չեմ ցանկանում քննարկել` հարգելով և արժևորելով Դավթյանի հետ իմ 26 տարվա վաղեմության ընկերությունը։
Ուզում եմ հավատալ, Արթուրը կկայացնի միակ ճիշտ որոշումը»,- գրել է նա։

--00--ԱՀ