Այս պահին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը գտնվում է նախագահականում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

քաղաքական

Այս պահին Օնիկ Գասպարյանը գտնվում է նախագահականում: Բնականաբար նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, որը վերջին ճշգրտումներն է անում ԳՇ պետի ազատման հրամանագրի հետ կապված որոշումը կայացնելուց առաջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և առաջարկն ուղարկել նախագահին։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մինչ այս պահը հստակ որոշում չի կայացրել։ Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև կիրակի։

--0--ԿԿ