«Իշխանափոխությունը հայ ժողովրդի իրավունքն է»․ Էրդողանը դեմ է «ռազմական հեղաշրջմանը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

էրդողան

Թուրքիան դեմ է ցանկացած ռազմական հեղաշրջման: Այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

«Իշխանափոխությունը հայ ժողովրդի իրավունքն է», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էրդողանը, հայտնում է «Իզվեստիան»։

Ռուսական աղբյուրը նաև հիշեցնում է, որ ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել Հայաստանի բոլոր կողմերին և նշել, որ զինվորականները չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը: ՆԱՏՕ-ն ևս կոչ է արել կողմերին խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները, իսկ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, ինչպես նաև կողմերին զսպվածության կոչ արել:

Փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Հայաստանի վարչապետը իրադարձությունները որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ:

--00—ԼՄ