Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին զրույցի վերաբերյալ ՀՀ և ՌԴ ձևակերպումների տարբերության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում արտահայտվել է Հայաստանում օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով երկու ղեկավարների զրույցի վերաբերյալ կողմերի տարածած ձևակերպումներում եղած տարբերությունը:

«Եթե դուք ուշադիր եք կարդացել այն տեքստը, որ մենք էինք հրապարակել, ապա կարծում եմ՝ հնարավորություն ունեցել եք այնտեղ տեսնել նախադասությունը, որում ՌԴ նախագահը հանդես է եկել օրենքի շրջանակներում խնդիրների կարգավորման օգտին: Դա շատ կարևոր է: Մեր կողմից տրվել է բավական ամբողջական ձևակերպում, որն ամբողջովին տեղեկատվական է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երկու ղեկավարների զրույցից հետո Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ ՌԴ նախագահը հանդես է եկել Հայաստանում իրավիճակը օրենքի շրջանակներում կարգավորելու օգտին: ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնեց՝ ՌԴ նախագահն աջակցություն է հայտնել ՀՀ օրինական իշխանություններին:

ՌԴ տեքստ
ՀՀ տեքստ

--00--ԱԹ