Փաշինյանն այն տրամաչափի գործիչը չէ, որ Մոսկվան նրա հետ հավասարը հավասարի պես խոսի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

«Պատերազմը օբյեկտիվորեն տանուլ էր տրված և հարցը «Իսկանդերը» չէ։ Միայն այդ զենքով պատերազմը չեն հաղթում։ Փաշինյանի առումով իլյուզիաներ չկան, նա ունի հակառուսական տրամադրություններ, իսկ մեդիատիրույթում Ռոբերտ Քոչարյանի ակտիվ հայտնվելուց հետո, Փաշինյանը շատ նյարդային է դարձել։ 

Մոսկվայում Փաշինյանի հանդեպ նողկալի վերաբերմունք ունեն և նա այն տրամաչափի գործիչը չէ, որ Մոսկվան նրա հետ հավասարը հավասարի պես խոսի»,-այս մասին «Позиция» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Իգոր Դիմիտրևը, զրուցելով Սերոբ Օհանյանի հետ։