Պետականության պահպանման խնդիր կա․ տրամադրությունների շիկացումը կտանի լուրջ վնասների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Եթե արդեն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հանդես է եկել վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով, նշանակում է, որ առավել քան երբևէ, ՀՀ-ում կա քաղաքական ճգնաժամ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ, միջազգայնագետ Նարինե Մեհրաբյանը։

Ըստ նրա՝ այսօր պետականության պահպանման խնդիր ունենք, և երկրում տրամադրությունների շիկացումը կարող է տանել լուրջ վնասների։ «Հույս կա, որ բոլորի կողմից ողջամիտ որոշում կկայացվի։ Երկրում տրամադրությունների շիկացումը կարող է տանել լուրջ վնասների։ Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է նպաստեն շիկացած մթնոլորտի լիցքաթափմանը»,- նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ