Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

․

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալըն Twitter-յան իր էջում աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մենք դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և ստեղծել քաոս: Մենք կոչ ենք անում շուտափույթ կարգավորել իրավիճակը Հայաստանում»,-գրել է նա։

--00--ԱՀ