ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կողմերին խրախուսում է զսպվածություն հանդես բերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

․

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: 

«Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։

Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին».- հայտնում են դեսպանատնից։

--00--ԱԹ