Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին․ Գորիսի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Շնորհակալություն Գլխավոր շտաբի պետ՝ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։ Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի այս դավաճանական պրոցեսսին, որի արդյունքում մենք ժամ-ժամ հայրենիք ենք կորցնում»։

 --00—ՄՀ