Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է․ նրան ուղեկցում է որդին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և զրուցում է Հանրապետության հրապարակում հավաքված լրագրողների և հանրության հետ։ Փաշինյանին ուղեկցում է նրա որդին՝ Աշոտ Փաշինյանը։

Հրապարակում հավաքված հանրությունը «Նիկո՛լ, վարչապե՛տ» կոչերով ու ծափողջյուններով է դիմավորում վարչապետին։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

--00—ԼՄ