Փաշինյանը խաղում է արմատական ընդդիմության ներսում առկա հակասությունների վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Հայաստանի ներքաղաքական դաշտում կատարվողը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը համադրում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նրա խոսքով՝ ՌԴ-ի շուրջ օղակը սեղմվում է, որի հետևանքով վերջինս հետխորհրդային տարածքներում, այդ թվում ՝ ՀՀ-ում, իր ազդեցությունն ավելի կկոշտացնի։

«Խնդիրը Հայաստանում ներքին իրավիճակը կառավարելի և ավելի վերահսկելի դարձնելն է, ինչն արվում է հենց ներքաղաքական դիմակայության և պայքարի միջոցով։ Ամենևին պատահական չէ այս փուլում ներքաղաքական լարվածության թեժացումը, ընդդիմության կոշտ հռետորաբանության բարձրացումը։ Անշուշտ, ներքին այդ ուժերն էլ, որ հավաքվել են ընդդիմության շրջանակում, փորձում են այս իրավիճակում առավելագույնը քաղել իրենց համար»,- ասել է նա։

Բադալյանը շարունակում է մնալ իր կարծիքին, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը, առավելապես նրանք, ովքեր ասոցացվում են նախկին համակարգի հետ, չափազանց պասիվ են սեփական նախաձեռնությամբ քաղաքական պրոցեսներ հրահրելու ուղղությամբ, եթե չկան արտաքին ազդակներ։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ