Վրաստանը բացեց օդային սահմանը ՀՀ-ի ու մյուս հարևանների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ինքնաթիռ

Վրաստանը սահմանը բացեց ՀՀ-ի ու այլ հարևանների համար տարածաշրջանում: Կբացվեն օդային ճանապարհները Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի համար: Ցամաքային ճանապարհները դեռևս փակ են: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Այս մասին որոշում կայացրել է Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը:

Ինչ վերաբերում է պահանջներին, մարտի մեկից օդային սահմանով անցնել թույլատրելի կլինի PCR բացասական թեստ ներկայացնելու դեպքում:

--00--ԱԹ