Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռները զբաղեցնողները չգիտեն՝ ինչ են խոսում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հասարակական

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչեցրած մտքին, որ «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

«Վարչապետի աթոռն զբաղեցնողն ասում է.

-«Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով:

Լրագրողի աթոռն զբաղեցնողը հետաքրքրվում է՝

-Այդպե՞ս էլ է լինում...

Վարչապետի աթոռն զբաղեցնողը պատասխանում է.

-Չգիտեմ:

Լրագրողի աթոռն զբաղեցնողը եզրափակում է՝

-Հետաքրքիր նորություն էր:

Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռներն զբաղեցնող զրուցակիցները՝ չիմանալով, թե ինչի մասին են խոսում, այդուհանդերձ, իրենց պատկերացմամբ, հանրագումարում ունենում են «հետաքրքիր նորությունով» հագեցված «երկխոսություն...» Իսկ լսարանն ունենում է այն, ինչ ունի այսօր»,-գրել է Հասրաթյանը:

--0--ԿԿ