ՀՀ ՊՆ նախարարը կարևորել է կանանց ծառայությունն ու դերը զինված ուժերում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

հասարակական

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների 2018-2020 թթ. իգական սեռի շրջանավարտների հետ՝ հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զորքերում տարբեր կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող կին զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայողական առօրյայով, խնդիրներով, լսել նրանց առաջարկները, պատասխանել հարցերին:

Կարևորելով կանանց ծառայությունն ու դերը զինված ուժերում՝ պաշտպանության նախարարը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:

Հասարակություն
Հասարակություն

--0--ԿԿ