ՀՀ-ն հետաքրքված է Գյումրիում 102-րդ ռազմաբազան ընդլայնելու հարցով․ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News 

Գյումրի

Հայաստանը հետաքրքված է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ընդլայնելու և զարգացնելու հարցում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի զարգացման ու ընդլայնման հարցը միշտ եղել է օրակարգային, և հայկական կողմը միշտ այդ հարցով հետաքրքրված է եղել այն պարզ պատճառով, որ բազան Հայաստանի և Ռուսաստանի Միացյալ զորքերի (ուժերի) խմբավորումների մաս է կազմում և  դրա կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է համատեղ խմբի ներուժի կառուցում, որը կգործի Կովկասի տարածաշրջանում՝ կոլեկտիվ անվտանգության երկկողմ հիմքով։»,- ասել է նախարարը։  
Ըստ նրա՝ «իհարկե  Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է կատարել բազայի ամրապնդման և վերազինման ուղղությամբ»: « Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը կկրի երկարաժամկետ բնույթ»,- ասել է Հարությունյանը։

Հայաստանի Շիրակի մարզ Գյումրի քաղաքում, 1995 թվականի միջպետական ​​պայմանագրի համաձայն, տեղակայվել էէ ռուսական ռազմաբազա: 2010 թ.-ին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, համաձայն որի՝ բազայի գտնվելու սկզբնական ժամկետը 25 տարուց ավելացվեց 49 տարի ՝ մինչև 2044 թվականը:

 --00—ՄՀ