Թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները Վահան Քերոբյանի հետ քննարկել են խնդիրները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 20,  24News  

Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է ՄԱԱԶԿ ծրագրի շրջանակում ստեղծված SPACE59 թեթև արդյունաբերության ուսումնական և ծառայությունների մատուցման կենտրոն։

Կենտրոնում նախարարը հանդիպում է ունեցել թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրները, ինչպես նաև թեթև արդյունաբերության զարգացմանը միտված առաջարկություններ ու հետագա քայլերը։

Այնուհետև Վահան Քերոբյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել վերջինիս գործունեությանը, ապա մասնակցել կարի օպերատորների մեկամսյա դասընթացի ավարտական միջոցառմանը և շրջանավարտներին անձամբ հանձնել վկայագրերը։

 --00—ՄՀ