ԱԱԾ-ին հրահանգված է մարդկանց վերագրել ինչ-որ ֆեյքերի կողմից էջեր վարելը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգնված է երկրում ծառացած խնդիրները լուծելու փոխարեն բացարձակապես որևէ առնչություն չունեցող մարդկանց վերագրել ինչ-որ ֆեյքերի կողմից էջեր վարելը, ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով որպես Արա Սաղաթելյանի պաշտպան հրավիրվել է ներգրավվելու վարույթի։

«Այժմ քննիչը կանչել է, որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում մեզ ներկայացնելու համար։ Կարծում եմ, որ քրեաիրավական առումով դա մեղադրանքի որոշում չի, դա կրկին մեկ ապացույց է իշխանության տվայտանքների։ Սա այն վիճակն է, ինչում հիմա գտնվում է ՀՀ բարձրագույն իշխանությունը, և իր իշխանության պահպանման համար օգտագործում է ԱԱԾ-ին։

Մենք ունենք բողոք, որն այս պահին դատարանում դեևս քննության չի նշանակվել։ Կարծում ենք, որ դա ևս փոխկապակցված է. դատարաններն ու ԱԱԾ-ն այս պարագայում համակարգված են գործում», - ասաց Միհրան Պողոսյանը։

--0--ԿԿ