ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Վարդևանյան

Փաստորեն երեկվա ձերբակալությունների շքերթի հիմքը Քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածն է, որի վերաբերյալ կա առնվազն երկու խնդիր, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ապա մանրամասնել.

«1) Հոդվածը ոչ միայն իրավական որոշակիության լրջագույն խնդիր ունի ու դրա պայմաններում հիմնավոր կասկածի շեմն առհասարակ հնարավոր չէ հաղթահարել,

2) Այլ նաև Հոդվածի հիմքը Ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոնները խախտելն է: Կանոնները սահմանված են Կառավարության որոշմամբ, որոնք ՄԻՊ դիմումի հիման վրա գտնվում են ՍԴ վարույթում և ՍԴ-ն կասեցրել Է դրանց գործողությունը: Այսինքն, ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա..»։

--00--ԱՀ