Իր աշխատավայրից ԱԱԾ է բերման ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

․

Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, հայտնում է փաստաբան Դավիթ Ավագյանը։

«Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը։

Հայտարարում եմ, որ ցանկացած դատավարական գործողություն, որ կատարվել է իր կողմից ընտրված փաստաբանի բացակայությամբ, ապօրինի է», - հայտնում է փասաբանը։

Նշենք, որ քիչ առաջ Էլիբեգովան դուրս եկավ ԱԱԾ-ից։

--00--ԱՀ