ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են որոնողական աշխատանքները. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Քննարկման հիմնական թեման որոնողական աշխատանքներն էին և սակրավորական ջոկատների կողմից ամենօրյա ռեժիմով կատարվող ականազերծման աշխատանքները:

Սակրավորներն ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ իրականացնելուց բացի, դպրոցներում անց են կացնում նաև իրազեկման դասընթացներ։

Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչները պատրաստակումություն են հայտնել համակարգել այդ գործունեությունը և ռիսկերի մասին առավել անվտանգ վարքագծի դասընթացներ անցկացնել ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլև մյուս քաղաքացիական անձանց համար, ովքեր ապրում են այն բնակավայրերում, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել:

Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ԿՄԽԿ ներկայացուցիչներին աջակցության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։

--00--ԱԹ