Արցախի ԿԳՄՍ նախարարը Սինանյանի հետ քննարկել է վնասված գույքային բազայի վերականգնման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

1

Փետրվարի 19-ին ԱՀ ԿԳՄ նախարար Լ․ Ղարախանյանը աշխատանքային այցով մեկնել է ՀՀ։ Այդ մասին հայտնում է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը:

Այցի շրջանակներում նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։շ

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի արդի փուլում կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում առկա խնդիրներ, պատերազմի հետևանքով վնասված կամ ավերված գույքային բազայի վերականգնման հետ կապված հարցեր, մշակութային ժառանգության պահպանման գործում միջազգային կառույցների, մասնավորապես՝ միջազգային իրավապաշտպան գիտական ներուժի ընդգրկման խնդիրները։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։

--00—ԼՄ