ՀՀ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցաբերում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News  

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փետրվարի առաջին 15 օրվա տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քանի նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին»,- ասաց Փաշինյանը՝ հավելով, որ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 միլիարդ դրամով։

Ըստ Փաշինյանի՝ փետրվարի առաջին 15 օրերի ընթացքում էականորեն աճել են արտահանման և ներմուծման ծավալները:

 ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ դրամաշրջանառության մասով գրանցված աճը հիմնականում վերաբերում է երեք ոլորտի․

«Սպառման ծավալներն են աճել, արտադրության ու ծառայությունների մատուցման:   Հետաքրքիր է այն, որ աճել են և՛ մեծածախ, և՛ մանրածախ ոլորտի, այսինքն՝ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20 տոկոսը՝ հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը: 483 հազար գործարք նույն համամասնությամբ վերաբերում է ՀԴՄ կտրոններին, իսկ ավելի քան 120 հազարը՝ հաշվարկային փաստաթղթերին»։

  --00—ՄՀ