Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Երևան մտնող որոշ ճանապարհներին կիլոմետրերով խցանում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Ձյան առատ տեղումների պատճառով Երևանում և մայրաքաղաք մտնող որոշ ճանապարհներին կիլոմետրով խցանումներ են: Մերկասառույցի պատճառով կան վթարի ենթարկված մի քանի մեքենաներ:

նկար

Սևան-Երևան ճանապարհին՝ մինչև մայրաքաղաք մտնելը, մի քանի վթարներ են եղել, որի պատճառով այսպես կոչված «Արծվի արձանից» մինչև Երևան մի քանի կիլոմետրանոց խցանում է: Երևանում ևս կան խցանված ճանապարհներ: 

նկար
նկար

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտարարել էր, որ փետրվարի 17-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում:

Մինչև փետրվարի 19-ը ձյան առատ տեղումների հետ մեկտեղ կտրուկ՝ մինչև 16 աստիճանով կիջնի ջերմաստիճանը:

նկար

--00—ԼՄ