Ստի և կեղծիքի շքերթը շարունակվում է. Ավետիք Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստի և կեղծիքի շքերթը շարունակվում է «Պարզվում» է, հարյուրավոր թիկնապահներով շրջապատված, մի քանի զրահապատ մեքենաների ուղեկցությամբ շրջող սարսափած բռնապետիկի Գյումրի երթուղու մասին, լրիվ «պատահականորեն» տեղեկանում են մի շարք համայնքների «պարտված, բայց հպարտ քաղաքացիներ» և «ոգևորված» կանգնեցնում շարասյունը։

Եվ «անվախ», պատերազմում հաղթած բռնապետիկը «համարձակորեն» իջնում է մեքենայից և «ջերմ» զրույցի բռնվում նրանց հետ։ Զարմանալ կարելի է՝ որքան շատ են մեր մեջ Աբաջյանի կեղծ պապիկներ, կեղծ աշոտների՝ կեղծ տատիկներ, հուշարձան այցելող կեղծ պապիկներ և այսպես շարունակ։

Այսօր էլ կեղծ ուջանցիներ և այլ կեղծ գյուղացիներ։ Այս կեղծ քաղաքացի կոչվածների միակ կարգախոսն է՝ «փողին մուննաթ»»:

--00--ԱՀ