Էդմոն Մարուքյանը ՄԹ պաշտոնյայի հետ քննարկել է հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

քաղաքական

«Երեկ հանդիպում եմ ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի հետ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Տիկին նախարարի հետ քննարկել եմ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հարցը, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար աղետին դիմագրավելու համար Միացյալ Թագավորությունից հումանիտար օգնություն ստանալու հնարավորությունը և որոշ այլ խնդիրներ»,-գրել է Մարուքյանը։

--0--ԿԿ