Գյումրիից Երևան վերադառնալիս 4 անգամ ժողովուրդը կանգնեցրել է Փաշինյանի շարասյունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

նկար

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ մարզային այցելության ժամանակ մի քանի անգամ կանգնեցրել են ՀՀ վարչապետի ավտոշարասյունը։

«Գյումրիից Երևան վերադառնալիս երեք անգամ ժողովուրդը կանգնեցրեց մեքենաների շարասյունը, որ վարչապետին հայտնի իր աջակցությունը:

Հիմնական ասելիքն էր՝ թավիշը վերացրեք։

Թարմացում: 4-րդ կանգառը՝ Ուջանում»,-գրել է Նաիրի Սարգսյանը։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նաև ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և կից լուսանկարներ հրապարակել։

«Գյումրի-Երևան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում և Ուջանում քաղաքացիները կանգնեցրեցին վարչապետի շարասյունը եւ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարության ղեկավարին»,-գրել է վարչապետի խոսնակը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Գյումրիում նա խորհրդակցություն է անցկացրել, հանդիպել գերեվարվածների հարազատների հետ։

նկար
նկար
նկար

--00—ԼՄ