Ադրբեջանը վախենում է հայկական ռևանշից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Ալիև

Այսօր Հայաստանի որոշ ռևանշիստական ուժեր փորձում են գլուխ բարձրացնել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նրանք փորձում են Ադրբեջանին սպառնալ նոր սադրանքներով և պատերազմով: Նրանք պետք է հասկանան, որ մենք ուշադրություն ենք դարձնում ամեն մանրուքի, վերահսկում ենք ամեն ինչ և թույլ չենք տա, որ հայկական ֆաշիզմը ևս մեկ անգամ գլուխ բարձրացնի»,- հայտարարել է նա:

--00--ԱԹ