Զառիթափի` Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանը պղծել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

հուշարձան

Փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք պոկել-քանդելու միջոցով վնասել են Զառիթափ համայնքի վարչական տարածքում գտնվող 1941-1945թթ․-ի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի քարին փակցված մետաղյա աստղը՝ վնասելով նայև հուշարձանը։

Փաստի առթիվ Ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ արարքը կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00--ԱԹ