Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի․նրանց կյանքին վտանգ չի սպառնում

 ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

շտապ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:  Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: 

Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:  Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:

--00—ՄՀ