Բաքվին է փոխանցվել ԼՂ առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցի 7 զինվորականի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ադրբ

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել յոթ ադրբեջանցու աճյուն: Ենթադրվում է, որ խոսքն Ադրբեջանի` Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած քաղաքացիների մասին է: Այս տեղեկությունները հայտնել է Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

Աճյունների փոխանցման գործընթացը տեղի է ունեցել Շուշի քաղաքի մերձակայքում: Ինքնության ճանաչման գործընթացի ավարտից հետո աճյունները կփոխանցվեն հարազատներին:

Փետրվարի 12-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր:

Նշենք, որ, ըստ Արցախի ԱԻՊԾ տվյալների՝ 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է հայկական ԶՈւ ներկայացուցիչների 1374 աճյուն:

--00--ԱԹ