Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Արցախի տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների սակրավորները մաքրել են 1358,3 հեկտար տարածք, 425 կիլոմետր ճանապարհ, 1292 շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական օբյեկտ. վնասազերծել մոտ 24,3 հազար պայթյունավտանգ առարկա:

Չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում է հատուկ սարքավորված աղբավայրերում: 

--0--ԿԿ