Բաքոյանը հանդիպել է ԻՊ-ի գերությունից փախած իր ազգականին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

բաքոյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Էս հրաշք աղջիկը իմ ազգակիցն է, ով գերեվարվել և ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, բազմաթիվ անմարդկային խոշտանգումների և ստորացումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել։
Փոքրամարմին, բայց հոգեպես զորեղ այս աղջիկը, կարողացել է իր մեջ ապրելու և պայքարելու ուժ գտնել։ Այսօր նա բարձրագույն կրթություն է ստանում, նայում առաջ և պայքարում կյանքի անարդարությունների դեմ, քանի որ իր ճակատագրին արժանացած բազմաթիվ աղջիկների, կանանց և երեխաների դեռ պետք է օգնի։
Ոգեշնչող է նրա ուժն ու կամքը․․․»։
 

--00—ՄՀ