Ֆիզուլու շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24News   

աճյուն

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տեղեկացրել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:

Որոնումներն այսօր երեք ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:

--00—ՄՀ