35-ամյա վարորդը բախվել է ՊՆ դասակի հրամանատարի Mercedes-ին. 6–ամյա երեխան հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

․

Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ջուջևան գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած «ВАЗ 2101» մակնիշի ավտոմեքենայով բախվել է  Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Յարալյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով «ВАЗ 2101»-ի վարորդի ուղևոր, 6-ամյա Ա. Չիլինգարյանը տեղափոխվել  է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝  վարորդներից Ս. Յարալյանը ծառայում է ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավոր Ա. Չիլինգարյանը «ВАЗ 2101»-ի վարորդի տղան է:

Նյութ ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ