Ճնշումներից և հետապնդումներից բացի այլ գործիքակազմ չի պատկերացնում այս իշխանությունը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

արամ Վարդևանյան

Այն, որ ճնշումներ, միջամտություններ և հետապնդումներ Սլավոնականի ռեկտորի նկատմամբ լինելու էին բնական էր, քանի որ այլ գործիքակազմ առնվազն չի էլ պատկերացնում ներկայիս իշխանությունը։ Բնական է նաև, որ դրանց Սլավոնականի ռացիոնալ ուսանողները, շրջանավարտները և ընդհանուր թիմը տալու է համաչափ պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վերջին օրերին շատ էր խոսվում Սլավոնական համալսարանի և Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի մասին։ Ես հանդիսանում եմ Սլավոնական համալսարանի շրջանավարտ։ Կյանքիս 9 տարիները անցկացրել եմ հենց իմ համալսարանում որպես ուսանող, մագիստրանտ, այնուհետև ասպիրանտ։ Գիտելիքներս ստացել եմ հենց այդ համալսարանում, որն իսկապես լավագույնն է Հայաստանում։

Կրթական միջավայրը եղել է այնպիսին, որ ուսանողները միշտ վայելել են իրենց կարգավիճակը և դրանում բացառիկ է եղել հենց պարոն Դարբինյանի դերը։ Այն, որ ճնշումներ, միջամտություններ և հետապնդումներ Սլավոնականի ռեկտորի նկատմամբ լինելու էին ևս բնական էր, քանի որ այլ գործիքակազմ առնվազն չի էլ պատկերացնում ներկայիս իշխանությունը։ Բնական է նաև, որ դրանց Սլավոնականի ռացիոնալ ուսանողները, շրջանավարտները և ընդհանուր թիմը տալու է համաչափ պատասխան։

Ցավալի է, որ այդքան ակնհայտ իրողությունը շատերը չէին նկատում կամ չէին ցանկանում նկատել։ Ուղղակի մեկ հանգամանք եմ ուզում նշել․ Ես ցավում եմ, որ ինքս հանդիսանում եմ Սլավոնական համալսարանի շրջանավարտ և նույն կարգավիճակը ունեն մարդիկ որոնց իրենց քաղաքական թիմի մամուլի քարտուղարը գնահատում է «նիկոլի ուսապարկ»-ից բառացի՝ մեկ հորիզոնական ցածր» ,֊գրել է Վարդևանյանը։

--00--ԱՀ