Ծաղիկներ և խոնարհում՝ հայ, ռուս և խորհրդային դիվանագիտության մեջ ներդրված ավանդի համար

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News

խոնարհում

Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկություններ է հաղորդել դիվանագիտական աշխատակցի տոնի առթիվ կայացած միջոցառումների մասին:

Փետրվարի 10-ին Ռուսաստանում նշվում է Դիվանագիտական աշխատակցի օրը: Տոնի առթիվ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դիվանագիտական առաքելության և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աշխատակիցներն, ավանդույթի համաձայն, այցելել են Երևանի կենտրոնական գերեզմանատուն՝ հայկական ծագում ունեցող ռուս և խորհրդային դիվանագետների՝ Ս. Թովմասյանի, Ս. Կարապետյանի, Հ. Հովհաննիսյանի, Ա. Քոչինյանի, Բ. Մարտիրոսյանի, Կ. Ուդումյանի, Ջ. Կիրակոսյանի, Ա. Մկրտչյանի, Ա. Մռավյանի շիրիմներին՝ նրանց հիշատակը հարգելով և խորհրդային, ռուս և հայ դիվանագիտության գործունեության մեջ նրանց ներդրումին հարգանքի տուրք մատուցելով:

Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարությունն ու աշխատակիցները նաև ծաղիկներ ու պսակներ են խոնարհել ռուս անվանի դիվանագետ, պոետ, դրամատուրգ, կոմպոզիտոր և հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանին: 

խոնարհում

--00--ԱԹ