Իրանում սկսվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

1.jpg

Ռուսաստանն ու Իրանը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ Իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձին նվիրված արարողությանը:

««Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ մեր բանակցություններն ավարտված են, շուտով մենք ականատեսը կլինենք Իրանի տարածքում այս պատվաստանյութի արտադրությանը»,- ասել է նա:

Ջալալին հիշեցրել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև այս պատվաստանյութի գնման վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո դրա առաջին խմբաքանակն արդեն իսկ ուղարկվել է Իրան, իսկ երկու օրից կուղարկվի երկրորդ խմբաքանակը:

--00--ԱԹ