Հայ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է 69 անձի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News

գերիներ

Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: 

«Գերիների վերադարձի գործընթացն անընդհատ ու շարունակական բնույթ է կրում: Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով, և առայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի»,- հայտնել են Ավինյանի գրասենյակից:

--00--ԱԹ