ՀՀ ԱԻՆ-ը Գետարգել և Բալահովիտ համայնքներում Էլեկտրաշչակ է փորձարկելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News 

ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 10-ին, ժամը 15:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում Գետարգել և Բալահովիտ համայնքներում էլեկտրաշչակ է փորձարկելու:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 --00—ՄՀ