Միշուստինը վստահ է, որ համավարակը չի խանգարի ԵԱՏՄ ակտիվ զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News 

Միշուստին

Եվրասիական տնտեսական միության զարգացմանը չի կարող խանգարել ո՛չ համավարակը, ո՛չ ներքին կոնյունկտուրան: Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փոխվարչապետների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։  

«Եվրասիական միությունն ակտիվորեն զարգանում է, դրան չի կարող խանգարել ո՛չ ծանր համաճարակաբանական իրավիճակը, ո՛չ ներքին կոնյունկտուրայում փոփոխությունները»,- շեշտել է նա: «Մենք կշարունակենք անհրաժեշտ ամեն ինչ անել, որ Միության տարածքում ապահովենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը,- հավելել է Միշուստինը: - Կարևոր է, որ մեր երկրներում ապրելը, սովորելը, աշխատելը և բիզնես վարելը հարմարավետ լինի: Այս խնդիրների լուծումը կքննարկենք նաև գարնանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստում»:

ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են Միության Զարգացման ռազմավարությունը: «Սա հաջորդ 5 տարիներին մեր աշխատանքի հիմքն է,- շեշտել է նա։

 --00—ՄՀ