Նորագավիթում 84-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածյալը նույն թաղամասից է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

նկար

Փետրվարի 9-ին իրավապահ մարմինները տաք հետքերով հայտնաբերել են փետրվարի 8-ին Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի բնակչուհի 84-ամյա Լյուսյա Մկրտչյանին սպանելու կասկածանքով որոնվող տղամարդուն, գրում է shamshyan.com-ը:

Կասկածյալը նույն թաղամասի բնակիչ, 44-ամյա Սարգիս Մուրադյանն է. նա Շենգավիթի ոստիկանությունից ներկայացվել է Շենգավիթի Քննչական բաժին, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․- 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և Ս․ Մուրադյանը ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։ Մարմնի վրա  հայտնաբերվել է դանակից ստացած երեք հարված։

նկար

Ավելի վաղ աղբոյւրը հայտնել էր, որ փետրվարի 8-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմանում ահազանգ  է ստացվել, որ Նորագավիթի տներից մեկում կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի: Ըստ նախնական տեղեկության՝ նա մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը։ 

նկար

--00—ԼՄ