Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Դադիվանք են ուղեկցել 28 ուխտավորների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

դադիվանք

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 41 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 351 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1191,3 հա տարածք, 350 կմ-ից ավելի ճանապարհ, 1170 բնակելի շինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 181 պայթուցիկ նյութ:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Դադիվանք են ուղեկցել 28 հայ ուխտավորների։

--00--ԱՀ