Անթույլատրելի է այս շենքի վաճառքը. մի ջնջեք պատմությունը․ Գորիսի փոխհամայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

․

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող  պատմական շենքերից մեկը։ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռևս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։

Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։ Այս շենքը իր կոլորիտով, նշանակությամբ, դիրքով բացառիկ է և տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց մազապուրծ փրկված շենքերից մեկն է։ Այս հրաշալի շենքում կարող է լինել  օրինակ Երկրագիտական թանգարանը, որը այսօր ճիշտ է մշակույթի տան առաջին հարկում է, բայց շատ խեղճ տարածքում կամ գորգերի թանգարան կարող է դառնալ և նմանօրինակ հանրային կարևորության  այլ գործող հաստատություն, բայց ի սեր Աստծո մի փորձեք ջնջել պատմությունը ու հետո տեսնենք էստեղ ավտոտեխսպասարկաման կետ է գործում։

Հուսով եմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանայի իր որոշումը, անթույլատրելի է այս շենքի վաճառքը»։

--00--ԱՀ