Երևանում բազմանդամ ընտանիքը զրկված է գազից և էլեկտրաէներգիայից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

հասարակական

Երևանի 29-ամյա Գոռ Կիրակոսյանի ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում։ Նա դիմել է 24News-ի խմբագրությանը իր խնդիրները ներկայացնելու համար՝ հույս ունենալով, որ մարդիկ օգնության ձեռք կմեկնեն։

«Բազմազավակ ընտանիք ենք՝ մայրս, հայրս, տատիկս, քույրերս, եղբայրներս միասին ենք ապրում։ Հայրիկս աշխատանք ուներ, բայց էս պատերազմական, կորոնավիրուսային իրավիճակում ամեն ինչ իրար խառնվեց, նաև առողջական խնդիրներ ունի։ Հիմա սոցիալական այնպիսի վատ պայմաններում ենք ապրում, որ անգամ գազն ու լույս են անջատել»,-պատմել է նա։

Գոռը մինչև վերջերս բանվորություն էր անում, սակայն հիմա ողնաշարի հետ կապված խնդիր ունի և չի կարողանում աշխատել, իսկ եղբայրը 2-րդ կարգի հաշմանդամության պատճառով անգործունյա է։

«Հիմնական աշխատանք ոչ մեկս չունի։ Ընտանիքում կա 11 անչափահաս երեխա, նրանցից ամենափոքրը 5 տարեկան է։ Մինչև էս մենք մեզնով ապրել էինք, ուղղակի հիմա շատ պարտքեր ու կոմունալներ կան կուտակված, օգնության կարիք ունենք»,-ամփոփելով խոսքն ասաց Գոռը։

Օգնության համար կարող եք զանգահարել 094 85 47 43 հեռախոսահամարով։

Հասարակություն

--0--ԿԿ