Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Մոսկվայում է. նա «կարևոր ուղերձ» է հղել Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

1
EurAsia Daily-ն գրում է, որ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Իրանի Մեջլիսի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը փետրվարի 8-ին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ընթացքում փոխանցել է Այաթոլլահ Խամենեյի «կարևոր ուղերձը»՝ ուղղված նախագահ Պուտինին:

«Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են երկարաժամկետ ռազմավարական մոտեցման վրա, և, համապատասխանաբար, երկու երկրների խորհրդարանները կբանակցեն և կհամագործակցեն երկկողմ կապերը խորացնելու համար», - ասել է Ղալիբաֆը:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Ղալիբաֆի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Մոսկվա էր ժամանել կիրակի, այցի նպատակը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելն է: Ակնկալվում է, որ, բացի Վոլոդինի հետ հանդիպումից, Ղալիբաֆը բանակցություններ կվարի նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձել է եղել նաև Իրանի և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների կրառմանը: Իրանցի պաշտոնյան նկատել է, որ Թեհրանն ու Մոսկվան այդ սահմանափակող միջոցների ազդեցությունը նվազեցնելու նպատակով համագործակցում են տարբեր տնտեսական ոլորտներում:

--00—ԼՄ